Հայերը՝ տոկունության, դիմադրողականության ժառանգություն՝ ընդդեմ շարունակվող ցեղասպանության և դժվարությունների պայմաններում

«Եթե յուրաքանչյուր սպանված հայի համար մեկ մոմ վառվեր, ապա այդ մոմերի լույսը ավելի պայծառ կլիներ, քան լուսնի լույսը»:– Աքրամ Այլիսլի

Հայ ժողովրդի պատմությունը խորը տառապանքների և արտասովոր դիմադրողականության պատմություն է: Դարեր շարունակ հայերը ենթարկվել են ներխուժումների, մշակութային ջնջման և իրենց ինքնությունը ոչնչացնելու փորձերի: 1915 թվականի ցեղասպանության սարսափները նշում են հաձերի պատմության ամենամութ էջերից մեկը, բայց ողբերգությունը դրանով չավարտվեց: Հայ ժողովուրդը շարունակում է դիմանալ, քանի որ շարունակվող ցեղասպանությունը նոր ձևեր է ստանում և վերջինը 2023 թվականի Արցախի ցեղասպանությունն է, որն իր հետևում թողեց հազարավոր տեղահանվածներ և մահացած։ Տասնամյակների ընթացքում մեթոդները փոխվել են, բայց նպատակը մնացել է նույնը։ 2023 թվականին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի շրջափակումը, էթնիկ զտումը և հարկադրված տեղահանությունը սարսափելի հիշեցում էր, որ ցեղասպանությունն իրականում երբեք չի դադարել։ Ամբողջ համայնքներ արմատախիլ են արվել, իսկ դարերով կանգուն մնացած մշակութային ժառանգությունն այժմ կրկին հարվածի տակ է։ Չնայած այդ ամենին, հայ ժողովուրդը մնացել է տոկուն՝ հիմնվելով այն հիմքերի վրա, որոնք հազարամյակներ շարունակ պահել են իրենց ուժեղ. հայ եկեղեցին, լեզուն, մշակույթն ու հայկական ավանդական ընտանիքը։

Հայ տղամարդը պարում է իր կորցրած որդու համար Ապարանի մերձակա լեռներում, Հայաստանում։ Լուսանկարիչ՝ Անտուան Ագուդջյան։

Հայ Առաքելական Եկեղեցին հույսի և միասնության փարոս է եղել՝ առաջնորդելով ազգին իր ամենամութ ժամանակներում։ Այն պահպանել է ոչ միայն հայերի հավատքը, այլև նրանց ավանդույթները, պատմությունն ու նպատակի զգացումը։ Չդադարող ջանքերի դեմ, որոնք ուղղված էին հայի ինքնության ոչնչացմանը, Եկեղեցին դարձել է հոգևոր և մշակութային գոյատևման աղբյուրը։ Հայոց լեզուն, իր յուրահատուկ այբուբենով, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թվականին, շարունակում է մնալ ազգի ինքնության հիմնաքարը։ Չնայած այն լռեցնելու շարունակական փորձերին, հայոց լեզուն, Հայաստանի հարուստ պատմության հետ միասին սերնդեսերունդ փոխանցվել է՝ շեշտադրելով, հռչակագրելով հայ ժողովրդի մշտական գոյությունը հնագույն ժամանակներից։ Հայկական մշակույթը, արտահայտված արվեստի, երաժշտության, պարի և գրականության միջոցով, եղել է դիմադրության հզոր ձև։ Խաչքարերի հիասքանչ գեղեցկությունից մինչև դուդուկի հուզիչ մեղեդիները՝ հայկական ավանդույթները դիմակայել են՝ որպես կյանքի և ինքնության տոն, ի հեճուկս դրանք ջնջելու համակարգված փորձերին։ Հայ ժողովրդի տոկունության հիմքում գտնվում է ընտանիքը՝ սիրո, ավանդույթի և գոյատևման ամրոցը։ Ընտանիքի ներսում սնուցվում է հավատքը, պահպանվում է լեզուն, և փոխանցվում է մշակույթը՝ ապահովելով, որ հայկական ինքնությունը ծաղկի նույնիսկ աքսորի և սփյուռքի ժամանակներում։ Չնայած ցեղասպանության և ճնշումների շարունակական հարձակումներին, հայերը ոչ միայն գոյատևել են, այլև ցուցաբերել են արտասովոր ուժ իրենց հաստատակամության մեջ։ 2023 թվականի Արցախյան ողբերգությունը վառ հիշեցում է խաղաղության փխրունության և հայ ժողովրդի առջև ծառացած շարունակական սպառնալիքների մասին։ Այնուամենայնիվ, հայ ժողովրդի պատմությունը շարունակում է մնալ բոլոր դժվարություններին դիմակայելու բացառիկ միասնության և քաջության օրինակ։ Հայ ժողովրդի տոկունությունը, դիմադրողականությունը միայն գոյատևելու մասին չէ, այլ նաև հայ ժողովրդի ինքնությունը, մշակույթը և ժառանգությունը անսասան հպարտությամբ պահպանելու մասին։ Հայերը կենդանի ապացույցն են, որ նույնիսկ հայ ժողովրդին ոչնչացնելու համակարգված փորձերի դեմ, հավատքի, ավանդույթների և արժեքների վրա հիմնված ազգը կարող է դիմակայել և վեր բարձրանալ։ Հայ ժողովրդի պատմությունը հույսի, ուժի և գոյատևելու անսասան կամքի մասին է, սա ողջ աշխարհի համար վկայություն է, որ հայ ժողովրդի ոգին երբեք չի կարող մարել։